Սաուդյան Արաբիայում կալանավորել են Բանգլադեշի 16 քաղաքացիների, որոնք կասկածվում են ազարտային խաղերի մասնակցելու մեջ, հաղորդում է The Gulf News-ը:

Մեքքայի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ տներից մեկում հինգշաբթի եւ հանգստյան օրերին երեկոյան ժամերին հավաքվում են միգրանտներ: Ժամանած ոստիկանները այդ տանը օտարերկրացիների խումբ են հայտնաբերել, որոնցից առգրավվել են խաղաթղթեր եւ 16 հազար ռիալ: Դեռեւս չի ճշտվում, թե ինչ պատիժ է սպասվում կալանավորվածներին:

2013-ի հուլիսին Սաուդյան Արաբիայում ձերբակալել էին Բանգլադեշի 18 քաղաքացիների, որոնք ազարտային խաղեր ին խաղացել Ռամադանի ժամանակ, հաղորդում է Lenta-ն:

Սաուդյան Արաբիայում արգելված է գեմբլինգը, քանի որ թագավորություն ապրում է շարիաթի օրենքներով: