Մոտ հազար մահմեդականները հավաքվել են Օսլոյում ակցիայի՝ ի հիշատակ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Կրիստալգեյդի սինագոգի վրա հարձակման զոհերի։ Հարձակումը տեղ էր ունեցել փետրվարի 14-ին։
Հավաքվածները վանկարկել են «Ոչ համասեմականությանը, ոչ իլամատյացությանը» եւ սինագոգի շուրջը կազմակերպել «խաղաղության օղակ», որը խորհրդանշում է իսլամական աշխարհի պաշտպանությունը։
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Զիշան Աբդուլլահն ընդգծել է, որ միջոցառման նպատակը մարդկության միասնության մասին հիշատակումն է. «Խաղաղության կողմնակիցներն անհամեմատ շատ են, քան պատերազմի կողմնակիցները։ Կրոնական տարաձայնությունների եւ նախադրյալների շարքում դեռեւս մնում է մարդկայնության, խաղաղության եւ սիրո հույսը» հաղորդում է Polit.ru-ն՝ վկայակոչելով Reutersը։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին երիտասարդը Դանիայի մայրաքաղաքում հարձակվել էր Կրուտենդեն մշակութային կենտրոնի, ապա նաեւ Կրիստալգեյդ սինագոգի վրա։ Հրաձգության հետեւանքով զոհվել էր ներկու մարդ, 5 ոստիկաններ վիրավորվել էին։ Հատուկ գործողության արդյունքում հարձակվողն սպանվել էր։
Կոպենհագենի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել էր, որ ահաբեկչությունն իրականացրել է 22-ամյա Օմար Աբդել Համիդ ալ-Հուսեյնը։





























