Իրանի Սիստանի եւ Բելուջիստանի շրջանի Սարավան քաղաքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են հուլիսի 19-ի երեկոյան:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: