Դանիայի մայրաքաղաքում նոր մզկիթ կկառուցվի: Կոպենհագենի վարչակազմը հավանություն է տվել Դանիայի մահմեդական ընկերակցության հայտին՝ քաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում ժամանակակից մզկիթ եւ մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ:
«Սա այնքան էլ բարեկեցիկ շրջան չէ, որին պետք է ստեղծագործական կայծ: Ուստի մենք քվեարկությամբ հավանություն տվեցինք այդ նախագծին»,-ասել է փոխքաղաքապետ Մորթեն Քաբելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դանիայի մահմեդական ընկերակցությունը ցանկանում է 3-հարկանի շենք կառուցել, ինչը քաղաքապետարանի կարծիքով, «համապատասխանում է մզկիթից բնութագրմանը եւ քաղաքի կոնտեքստին»:
Նախագիծը պատրաստ կլինի օգոստոսին: Սկզբում նախագծին հավանություն կտան փորձագետներն ու քաղաքի ղեկավարները, հետո այն կդրվի շրջանի բնակիչների քննարկմանը, որը տեղի կունենա 2016-ի փետրվարին:




























