2070 թվականին աշխարհում քրիստոնյաների ու մահմեդականների թիվը կհավասարվի, իսկ 2100 թվականին մահմեդականները երկրագնդի բնակչության մեծամասնությունը կկազմեն: Նման կանխատեսումներ է պարունակում ամերիկյան Rew հետազոտական կենտրոնի զեկույցում:
Դեռեւս քրիստոնեությունը շարունակում է մնալ առաջատար համաշխարհային կրոնն իր հավատացյալների թվաքանակով, սակայն Pew-ի կանխատեսմամբ, 2050 թվականին քրիստոնայների թիվը կաճի 35 տոկոսով եւ կկազմի 2,92 մլն մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոխարենը 2050 թվականին աշխարհում մահմեդականների թիվը կաճի 73 տոկոսով եւ կհասնի 2,76 մլրդ-ի: Այդ ժամանակ մահմեդականները կկազմեն Եվրոպայի բնակչության 10 տոկոսը:
Զեկույցում նշվում է, որ աթեիստական հայացքներ ունեցողների թիվը 35 տարի անց կնվազի, թեեւ աթեիստների թիվը կաճի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում:



























