Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում Սուրբ Զատիկի պատարագը մատուցող քահանան հրաժարվել է օրհնել մուսուլման կնոջը։

Ինչպես պնդում է թուրքական Vatan պարբերականը, Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում ապրիլի 5-ին, Սուրբ Զատիկին նվիրված պատարագի վերջում պատարագն իրականացնող քահանա Հովհաննես Ուղուրգելը օրհնել է պատարագին մասնակիցներին, սակայն մի կնոջ պարանոցին խաչ չտեսնելով՝ հոգեւորականը հարցրել է, թե նա քրիստոնյա՞ է։ Բացասական պատասխան ստանալուց հետո հայ հոգեւորականը մերժել է օրհնել մահմեդական կնոջը։