ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, մայիսի 5-ին, հրաժեշտի հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետությունում:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ մի շարք օրակարգային հարցեր:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տիկին Էպրեխտի աշխատանքը Հայաստանում եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:





























