Մայիսի 7-ին բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու ԿԳ նախարար Սլավա Ասրյանը:

 Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը նախ` ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, ապա` շնորհավորել դպրոցականներին ու զինծառայողներին բարձր արդյունքեր ցուցաբերելու համար:

Վերջում հրապարակվել են պաշտպանության եւ ԿԳ նախարարների «Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին պարգեւատրելու մասին» հրամանները, որոնց համաձայն մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները, դպրոցականներն ու նրանց ուսուցիչները պարգեւատրվել են արժեքավոր նվերներով, հուշանվերներով, պատվոգրերով եւ արժանացել դրամական խրախուսման: