Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստ է գումարել։ Այսօր նա հրապարակել է հրամանագիրը։

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հրամանագիրն արդեն հանձնվել է խորհրդարան։

Արտահերթ նիստը կայանալու է մայիսի 8-ին։ Նիստի ընթացքում քննարկվելու է նոր կառավարության կազմի վստահության հարցը։