Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ  քննության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ  Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ  Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, եւ նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ  8-րդ կետերով:  

Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին,  մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենայինվ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք նաեւ, որ 05.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից եւ առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):