Հայաստանում կսկսեն կերամիկական սպասք արտադրել։ Մայիսի 7-ին կայացած Կառավարության նիստին հավանություն են տվել «Ռոյալ Ստոնվեյր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին համապատասխան՝ ներկրման ԱԱՀ վճարումը հետաձգելու որոշմանը։ Ընկերությունը պատրաստվում է 900 մլն դրամի սարքավորումներ ներդնել, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1.9 մլրդ դրամ։

Ընկերությունը պլանավորում է արտադրություն սկսել արդեն 2015թ.-ից եւ իր արտադրանքի մեծ մասը արտահանել։ 2015թ. գործարանը պլանավորում է 300 մլն դրամի ապրանք արտադրել։ Ներդրումային ծրագրի շրջանակներում կստեղծվի մոտ 80 աշխատատեղ՝ 180 հազար դրամ աշխատավարձով, որը 2018թ. կկազմի 220 հազար դրամ։