Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՊՀ երկրները ԽՍՀՄ Հայրենական պատերազմի վետերանների վատ ժառանգներ են եղել, քանի որ չեն կարողացել խուսափել հակամարտություններից հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայում։

«Մենք հաճախ են խոսում այն մասին, որ մեր հաղթանակը միասնական է եւ անբաժանելի։ Այստեղ կիսելու բան չկա»,- հայտարարել է Լուկաշենկոն Մոսկվայում ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա ընդգծել է, որ պատերազմում հաղթել է խորհրդային ժողովուրդը եւ ոչ թե առանձին ազգերը։