Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե լքի ԱՊՀ-ն, սակայն դե-ֆակտո դադարեցրել է կազմակերպության գործունեությանը մասնակցությունը՝ ընդհանուր բյուջեի ֆինանսավորման դադարեցման պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ներկայում ուկրաինական կողմը դե-ֆակտո դադարեցրել է ԱՊՀ-ի գործունեությանը մասնակցությունը, չի ֆինանսավորում ընդհանուր բյուջեն: Իսկ այն Ռուսաստանից հետո երկրորդն էր բյուջեի համալրման հարցում»,- նշել է Լուկաշենկոն:
Նա հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: Կառույցի անդամ պետությունների հաջորդ գագաթաժողովը նախանշված է 2015 թվականի հոկտեմբերին:





























