Իրանի Նիգյար քաղաքից ոչ հեռու գտնվող Քիրման նահանգում Ռիխտերի սանդղակով 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժի հետեւանքով ի հայտ եկած ավերածությունների, վիրավորների եւ զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: Նախօրեին Իրանի մեկ այլ՝ Խորասան Ռեզավի նահանգում եւս՝ Տուրբատի-Հայդարիե քաղաքի մերձակայքում, տեղի էր ունեցել Ռիխտերի սանդղակով 5.7 բալանոց երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 170 մարդ: