«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել՝ իր դեմ գործ հարուցելու մեջ մեղադրելով ՔԿՀ պետին: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գագիկ Մուրադյանը հաղորդում է տվել, որ «Հրազդան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետ Արկադի Թադեւոսյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համագործակցել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Լյուդվիգի Պետրոսյանի հետ և քաջատեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկ թմրամիջոց է բերվելու, ոչ միայն միջոց չի ձեռնարկել կանխելու թմրամիջոցի մուտքը ՔԿՀ, այլ միտումնավոր արել է այնպես, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է: