Կոտայքի մարզում բրուցելոզ հայտնաբերված եւ հիվանդանոցում գտնվող 6 հոգու առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am- թղթակցին ասել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նա նշեց, որ հիվանդներին պատրաստվում են այսօր դուրս գրել: Նրանք արդեն ապաքինվել են:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաեւ գյուղի բնակիչներից մի քանիսին: Բրուցելոզ է հայտնաբերվել 22 անձի մոտ, նրանցից 9-ը հոսպիտալացվել էր:





























