Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը ֆինանսավորել է ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամների եւ նրանց աշխատակազմի 32 անդամների ուղեւորությունը:
Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականն ադրբեջանական լոբբիստների հերթական գործարքների մասին հոդված է հապարակել՝ վկայակոչելով էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցը:
Պարբերականի համաձայն, Օբամայի երեք բարձրաստիճան խորհրդականներ ելույթ են ունեցել Բաքվում կայացած համաժողովի ընթացքում: Խորհրդարանականների եւ նրանց ենթակաների տոմսերի համար վճարել է ադրբեջանական կողմը: Նրանք նաեւ թանկարժեք նվերներ են ստացել. մետաքսե շարֆեր, թանկարժեք թեյի հավաքածու, գորգեր: Այս ամենը 100 հազարավոր դոլարներ է արժեցել: Միայն Կոնգրեսի անդամների եւ նրանց կանանց ու ամուսինների համար ավիատոմսերը 112.899 դոլար են արժեցել:
SOCAR-ը 750 հազար դոլար է ուղարկել ԱՄՆ-ում տեղակայված ոչ առեւտրային կորպորացիաների միջոցով, որպեսզի թաքցնի համաժողովի ֆինանսավորման աղբյուրը:
SOCAR-ի հայտարարությունում նշվում է, որ համաժողովին աջակցությունը գաղտնի չի եղել: Ընկերությունը ոչ առեւտրային կազմակերպությանը մեղադրում է տեղեկությունը թաքցնելու մեջ: Միաժամանակ, Կոնգրեսի անդամները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել, որ համաժողովը ֆինանսավորվում է օտար պետության կառավարության կողմից:





























