Մեքսիկայի Յուրեկուարո քաղաքում (Միչոականի նահանգ) քաղաքապետի թեկնածու Էնրիկե Էրնանդեսին գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ: Այս մասին հաղորդում է El Universal պարբերականը:

Զինված մարդկանց խումբը կրակ է բացել, երբ տեղի ինքնապաշտպանության շարժման առաջնորդը ելույթ էր ունենում կենտրոնական հրապարակում ընտրողների առջեւ: Նրանից բացի հրազենային վնասվածք է ստացել եւս 3 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է  Lenta-ն:

Էրնանդեսը ինքնապաշտպանության ջոկատին է միացել 2013-ին: 2014-ի մայիսին նա կալանավորվել էր քաղաքի աշխատակազմի նախկին ղեկավարի սպանության կասկածանքով, սակայն երեք ամիս անց Էրնանդեսին ազատ էին արձակել ապացույցների անբավարարության հիմնավորմամբ: