Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը օգնում է Բուրունդիից դուրս բերել իր քաղաքացիներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեի խոսքով՝ ԱՄՆ-ը դիմել է այդ քայլին Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում ամերիկյան դեսպանատան խնդրանքով, քանի որ մայրաքաղաքում չեն դադարում գործող նախագահին երրորդ անգամ առաջադրելու պատճառով բռնկված անկարգությունները։ Ամերիկացի դիվանագետները օգնել են ԱՄՆ 20 քաղաքացու, երեք կանադացիների եւ օտարերկրյա այլ քաղաքացիների»: