Նիգերիայի զինվորականները հայտնել են երկրի հյուսիսում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման 10 ռազմական ճամբարները ոչնչացնելու մասին։
Այսպիսով՝ ջիհադականները անտառային զանգվածներում այս պահին ունեն միայն մեկ բազա, որի մակերեսը 2 անգամ գերազանցում է Բելգիայի տարածքը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նիգերիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Քրիս Օլուքվադեն նշել է, որ զինվորականները սպանել են մի քանի գրոհայինների եւ գրավել են զրահապատ մեքենաներ քւ ՀՕՊ սարքավորումներ։
Նիգերիայի բանակի մեկ զինվոր պայթել է ականի վրա։





























