Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության տարածաշրջանային գրասենյակներում երկու պայթյունների հետեւանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, միջադեպերը տեղի են ունեցել երկրի հարավում՝ Ադանա եւ Մերսին քաղաքներում:

Պայթյունների մասին հաղորդագրությունները ստացվել են 10 րոպե ընդմիջումով: Կուսակցության համանախագահ Դանիշ Բեշթաշի խոսքով, «դրանք միաժամանակյա հարձակումներ էին՝ ռումբերի կիրառմամբ»:

Ոստիկանները հետաքննում են դեպքի հանգամանքները: