Գորիսի մանկական զբոսայգում դանակահարություն է եղել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից:

Մայիսի 16-ին, երեկոյան, «Գորիսի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ աջ ադրի հետին կտրած վերք, քերված ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 31-ամյա Ա. Տ.-ն: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, թե վնասվածքը ստացել է քաղաքային զբոսայգում վայր ընկնելու հետեւանքով: Սակայն, ոստիկանները պարզել են, որ նույն օրը Գորիսի մանկական զբոսայգում 22-ամյա Գագիկ Վ.-ն հարվածել է Ա. Տ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայիսի 17-ին, երեկոյան, Գագիկ Վ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժծկական փորձաքննություն: