Իրաքի Ռամադի քաղաքի համար մղվող մարտերում սպանվել է ավելի քան 500 մարդ։ Այս մասին հայտնում են Անբար նահանգի ղեկավարի գրասենյակից։

Զոհվածների թվում կան ինչպես Իրաքի բանակի զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

Նահանգի իշխանությունները հայտնում են, որ քաղաքի փողոցները լի են մարդկային դիակներով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր,որ Ռամադին ամբողջովին գրավվել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից։