Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի Գյումրիի կայազորում մայիսի 18-ին բացվել է Հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդես։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է Թանգարանների միջազգային օրվան։ Ցուցահանդեսին ներկա է եղել 1.5 հազար ռուս զինծառայողներ, հյուրեր, դիվանգիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսին ներկայացված են տեսանյութեր, լուսանկարներ, ճակատային նկարիչների նկարներ։





























