Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք չեն ցանկանում աշխատել եվրոպական խորհրդարանական կոալիցիայում, պետք է դուրս գան այնտեղից։
Յացենյուկի խոսքով՝ ով չի ցանկանում եվրոպական կոալիցիայում աշխատել, թող դուրս գա։ Ով իր վրա պատասխանատվություն չի վերցնում, թող ասի այդ մասին»,- մեջբերում է Յացենյուկի խոսքը ՈւՆԻԱՆ-ը։
Յացենյուկը չի նշել այդ քաղաքական ուժերը։





























