Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է, որ քանի դեռ պահպանողականները Բրիտանիայում իշխանության գլուխ են գտնվում, առողջապահությունը միշտ անվճար է լինելու։

Մայիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակից հետո իր առաջին ելույթում նա հաստատել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը մեծացնելու իր նախընտրական խոստումները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վարչապետի խոսքով՝ առողջապահության ֆինանսավորումը մինչեւ 2020թ. կավելանա առնվազն 8 մլրդ ֆունտով։