ՀՀ քաղաքացուն 300 հազար ռուբլով տուգանել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի «Կոլցովո» օդանավակայանի տարածքով 1 մլն ռուբլի արժողությամբ զարդեր տեղափոխելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ուրալի մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեբերի 3-ին Երեւան-Եկատերինբուրգ չվերթով մեկնող ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 38 միավոր ոսկյա զարդ։
Ուղեւորուհին ապրանքը չէր հայտարարագրել եւ դրանով իսկ խախտել էր մաքսային օրենսդրությունը։ Կինը հայտարարել էր, թե ոսկեղենը տանում է իր բարեկամներին որպես հարսանիքի նվեր։ Սակայն մաքսատան աշխատողները վարչական վարույթ էին հարուցել, իսկ ապօրինի ապրանքը առգրավվել էր եւ ուղարկվել փորձաքննության։





























