Անակնկալ ստուգումների նպատակով մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված եւ Տաջիկստանի Հանրապետության տարածքում բացազատված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել ուսումնական մարտական խնդիրները:
Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել հանկարծակի ստուգման վարժանքի ավարտական փուլի գլխավոր փորձը, որի ընթացքում ներգրավված ազգային զորախմբերը դրսեւորել են մարտական բարձր պատրաստականություն եւ սցենարին համապատասխան` բարձր պատասխանատվությամբ իրագործել են առաջադրված խնդիրները:
Մարտական կրակի կիրառմամբ եւ անցկացված զորախաղի ընթացքում հատուկ ստորաբաժանման խմբերը, որոնց կազմում է գործում նաեւ հայկական ստորաբաժանումը, հետախուզել են տարածքը, հայտնաբերելով անօրինական գործող զինված խմբավորում` մարտի են բռնվել վերջինիս հետ, ոչնչացրել են պայմանական հակառակորդին եւ գերեվարել գլխավոր ուղղությամբ գործող խմբավորման ղեկավարին: Միաժամանակ` հայկական զորախումբն իր գործողություններով ապահովել է արագ արձագանքման հավաքական ուժերի այլ ստորաբաժանումների առաջխաղացումը:
Հիշեցնենք, որ անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայողներ, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























