Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մայիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգին ելույթ կունենան հայ էստրադային կատարողներ, դիջեյներ: Երեկոն կեզրափակվի տոնական հրավառությամբ:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, եւ խստորեն նախազգուշացվել է հետեւողական լինել այս աշխատանքներում:

Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել եւ հսկողություն սահմանել 2014-2015 ուսումնական տարվա ավարտական, նաեւ պետական-ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման եւ անցկացման նկատմամբ: