ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչեւ 2016թ. հունվարը ժամանակ է խնդրել նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի 55 հազար էլեկտրոնային նամակները հրապարակելու  համար։ Այս մասին գրում է Politico պարբերականը։

Քլինթոնը 2009/2013թթ. պետքարտուղար լինելու տարիներին պաշտոնական նամակագրություն վարելիս օգտվել է անձնական էլեկտրոնային հասցեից։ Այդ մասին հայտնի դառնալուց հետո Քլիթոնին սկսեցին մեղադրել Պետդեպի կանոնակարգը խախտելու մեջ, որի համաձայն՝ պետական ծառայողի նամակագրությունը չի կարող անձնական լինել։ Քլինթոնն ու ԱՄՆ վարչակազմը հայտարարում են, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եթե հրապարակած նամակագրությունը վնասի Քլինթոնի հեղինակությանը, ապա Դեմոկրատական կուսակցությունը ժամանակ չի ունենա նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու համար։ Իսկ նամակագրության հրապարակման ժամկետի երկարաձգումը ժամանակ կտնտեսի մինչեւ ԱՄՆ-ում կայանան նախագահական ընտրությունները։