Charlie Hebdo երգիծական ամսագրի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզիեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին  Թվիթերում հայտնում է Agence France-Presse-ը։

«Սա իմ անձնական ընտրությունն է»,- ասել է Լուզիեն, որը խմբագրությունում սկսել է աշխատել 1992թ.։ Խոսելով զոհված գործընկերների մասին՝ ծաղրանկարիչը նշել է, որ շաբաթաթերթի ամեն մի համարը իր համար տառապանք է, քանի որ գործընկերներն արդեն չկան, հայտնում է Gazeta-ն։

Նա նշել է, որ վաղուց էր մտածում խմբագրությունից հեռանալու մասին, սակայն չէր անում դա՝ աշխատակիցների հանդեպ համերաշխության զգացումից ելնելով։

Լուզիեն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ շաբաթ հետո շաբաթաթերթի նոր համարի շապիկին պատկերված ծաղրանկարի հեղինակն է, որտեղ պատկերված էր Մուհամմեդ մարգարեն Je suis Charlie պաստառով։