Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր) մարդկանց  իրավունքների պաշտպանությամբ: ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեսպան Միլսին ներկայացրեցին իրենց գործունեությունն ուղղված Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավական ու մարդու իրավունքների լիակատար պաշտպանության ապահովմանը:

Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամորեն հանդես գալ ԱՄՆ-ում ու աշխարհի այլ վայրերում ԼԳԲՏ-ների իրավահավասարության ապահովման դիրքերից: Թե՛ նախկին պետքարտուղար Քլինթոնը, թե՛ ներկայիս պետքարտուղար Քերին խիստ հայտարարություններով դատապարտել են ԼԳԲՏ-ների նկատմամբ խտրականության ու բռնության դրսեւորումները՝ ընդգծելով, որ բոլոր մարդիկ ի ծնե ազատ են, հավասար, ունեն արժանապատվություն եւ իրավունքներ եւ որ յուրաքանչյուրի համար պետք է ապահովված լինեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված բոլոր  իրավունքներն ու  ազատությունները:

ԱՄՆ դեսպանությունն իր Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում է աջակցել է հասարակական կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս Հայաստանում բոլորի համար հավասար իրավունքների ապահովման դիրքերից: