Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ազատ լինի գերատեսչական շահերից։ Այս մասին մայիսի 19-ին, ԵԽԽՎ Իրավական հարցերով եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, ՝ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը։ Նիստը ընթանում է Հայաստանի Ազգային Ժողովում։
Նա նշեց, որ տարբերակներից մեկը կարող է դառնալ անկախ օրենսդրության մշակման փորձագիտական կենտրոնը։ Աշխարհում նման պրակտիկա արդեն կա։ «Այսպես թե այնպես, Հայաստանում օրենսդրական ակտեր կազմելիս իրավական մշակույթի, այդ թվում՝ գերատեսչական մշակույթի մակարդակը բավական բարձր է»,- նշեց Դանիելյանը։





























