Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական կայքում հայտնվել է «ամոթի ցուցանակ», որում տեղեկություններ են գրանցվում Ռադայի լիագումար նիստերին պատգամավորների հաճախելիության եւ եւ քվեարկություններին մասնակցելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը։
«Կկազմվեն լավագույն եւ վատագույն 25 պատգամավորների ցուցակները։ Մենք լայնամասշտաբ պայքար ենք սկսել բացակայողների դեմ»,- հավելել է Գրոյսմանը եւ պատգամավորներին խնդրել ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել իրեն պարտականությունների հանդեպ։
Մայիսի 19-ից Գերագույն Ռադայի կայքում պատգամավորների այցելության վիճակագրություն է տարվելու։





























