«Գազպրոմը» պլանավորում է 2016թ. վերջին ավարտին հասցնել «Թուրքիան հոսք» գազատարի ծովային հատվածի առաջին ճյուղը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Գազպրոմի» ղեկավարության անդամ Օլեգ Ակսյուտինի հայտարարությունը։
«Մենք նոր ենք չեղարկել շինարարության կասեցումը, հիմա բանակցում ենք գործընկերների հետ»,- ասել է նա։
Իր հերթին ընկերության ղեկավար խորհրդի փոխտնօրեն Վիտալի Մարկելովը հայտարարել է, որ «Գազպրոմը» մտադիր է «Սիլա Սիբիրի» գազատարի համար գերազանցապես ռուսական նյութեր օգտագործել։




























