Բրիտանացիներն առաջին անգամ կարող են ընտրել պատմական գործչի, որը պատկերվելու է 20-ֆունտանոց թղթադրամի վրա, հաղորդում է Անգլիայի բանկը։
Ինչպես նշել է բանկի կառավարիչ Մարկ Քարնին, այս անգամ նա պետք է լինի մարդ արվեստի ոլորտից, օրինակ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ, ճարտարապետ, լուսանկարիչ կամ ռեժիսոր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այս կամ այն գործչին առաջադրել կարող է յուրաքանչյուրը բանկի կայքում։ Թեկնածություններն առաջադրելու են առաջիկա երկու ամիսներին, իսկ որոշումը կայացվելու է 2016թ. սկզբին։




























