ԱՄՆ վերաքննիչ դատարանը հերթական լսումների ժամանակ որոշել է, որ Google-ը YouTube-ից չպիտի հեռացնի իսլամիստներին քննադատող «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը։ Այս մասին տեղեկացնում է The Wrap-ը։

Ավելի վաղ 3 դատարան որոշում էին կայացրել հեռացնել ֆիլմը, քանի որ դրա թրեյլերը մուսուլմական հանրության շրջանում հուզումներ էր առաջ բերել։ 2012թ. Եգիպտոսում, Սիրիայում եւ մի շարք այլ երկրներում ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, գրում է Gazeta-ն։