ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter-ում կատակներ է փոխանակել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, որի կինը՝ Հիլարի Քլինթոնը, ցանկություն է հայտնել եկող տարի մասնակցել նախագահական ընտրություններին։

Նշենք, որ Օբաման, ով նախկինում Twitter-ից օգտվում էր Սպիտակ տան պաշտոնական էջի միջոցով, մայիսի 18-ին Twitter-ում սեփական հաշիվն է բացել։ «Ողջու՛յն Twitter, սա Բարաքն է, իրոք։  6 տարի անց ինձ վերջապես սեփական հաշիվը ունենալու հնարավորություն տվեցին»,- գրել էր նա։

«Բարի՛ գալուստ Twitter, POTUS (President Of The US)»,- ողջունել էր նրան Բիլ Քլինթոնը եւ հարցրել, թե նրա հաշիվը անցնելո՞ւ է արդյոք հաջորդ նախագահին։

Սպիտակ տան առաջնորդը Քլիթոնին պատասխանել էր հերթական կատակով. «Լավ հարց է։ Գրիչը տան հետ է վաճառվում։ Չգիտե՞ս մեկին, ով կցանկանա ստանալ @FLOTUS թվիթերյան հաշիվը (First Lady Of The US)»։

4 ժամվա ընթացքում այս երկխոսությունը 25 237 Repost է ունեցել։