Եվրամիության եւ Ուկրաինայի ներկայացուցիչները մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի կողմից 1.8 մլրդ եվրո ֆինանսական օգնության երրորդ փաթեթի տրամադրման մասին հուշագիր կստորագրեն։ Այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Կստորագրվի Ուկրաինային 1.8 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության մասին հուշագիրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։