Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի եւ Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման առաջարկին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպական ներկայացուցչի հայտարարությունը։
«Մենք պետք է պատրաստ լինենք գործընկեր երկրների հետ տարբեր իրավիճակներին։ Նրանցից 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը, որոշել են Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ, եւ այսպիսով մենք պետք է ուսումնասիրենք եւ որոշենք, թե ինչպես ենք խորացնելու նրանց հետ մեր հարաբերությունները։ Եվրահանձնաժողովը այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ շրջանակային համաձայնությանը, որը այնքան շարունակական չի լինի, որքան քաղաքական ինտեգրման մասին համաձայնագիրը, սակայն այն կօգնի ուժեղացնել Հայաստան հետ մեր հարաբերությունները՝ հաշվի առնելով ԵՏՄ-ին նրա անդամակցության փաստը»,- ասել է նա լրագրողներին։




























