Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հերթական վետերանն ինքնասպանության փորձ է արել։ Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելով «Ենի Մուսավաթը», Միրթահիր Մուրսալովը ինքնահրկիզման ակտն արել է Ջալիլաբադի շրջանի ոստիկանական բաժանմունքի առջեւ։ Մուրսալովը բողոքել է, որ շրջանային ղեկավարությունը իր խնդիրներով չի զբաղվում։ Տուժածը գտնվում է հիվանդանոցում։
Նշենք, որ Ջալիլաբադի շրջանում օրեր առաջ կախվել էր պատերազմի հաշմանդամ Հասան Աբիդինովը։





























