Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության Շիշլիի մասնաճյուղը հայտարարություն է տարածել,  որ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ HDP-ի  Շիշլիի գրասենյակը «կեղտոտ» հաղորդագրություն է տարածել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է, որի ժամանակ 353 հազար հույն է կոտորվել եւ 1 մլն 250 հազարը՝ տեղահանվել։

Այս հայտարարությունը խիստ կատաղեցրել է թուրքերին։

Նշենք, որ Թուրքիայում մայիսի 19-ը նշում են որպես ազգային տոն՝ Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության եւ սպորտի օր։