Մակեդոնիայում փորձում են Եմենում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նման մի բան կազմակերպել: Այս մասին ՌԴ Դաշնային խորհրդում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, խոսելով նշված երկու երկրներում նման գործողությունների հետեւանքների օրինակով պետական հեղաշրջումներին աջակցությունը բացառելու հնարավորության մասին՝ Լավրովը նշել է, որ «նման բան են փորձում կազմակերպել Մակեդոնիայում, որտեղ ձգտում են ոչ կառուցողական ձեւով օգտագործել ալբանական գործոնը»:





























