Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը «Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցում չի բացառել երկրի տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղադրման հավանականությունը:
«Չի բացառվում, որ միջուկային վտանգից պաշտպանվելու համար ստիպված կլինենք խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի տարածքում ՀՀՊ համակարգերի տարրեր տեղակայելու շուրջ: Միջուկային զենքի կիրառմամբ պատերազմը թույլ չտալը բարի կամքի տեր բոլոր մարդկանց ընդհանուր պատասխանատվությունն է մոլորակի առջեւ»,- նշել է Տուրչինովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը Ղրիմի տարածքում միջուկային զենք է տեղակայում: «Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ, ըստ էության, Ղրիմում միջուկային զենքն առաջին հերթին ուղղված կլինի եվրոպական երկրների դեմ: Բացի այդ, իրական վտանգ կա նաեւ Թուրքիայի համար, որը, ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»,- ընդգծել է Տուրչինովը:





























