Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու եւ Ուկրաինայի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու հնարավորության վերաբերյալ Ուկրաինայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տորչինովի հայտարարությունը։ Ռուս արտգործնախարարը դա որակել է  որպես «օդի դատարկ տատանում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես այդ հայտարարությունը չեմ լսել, քանի որ ելույթ էի ունենում Դաշնության խորհրդում։ Նման հայտարարությունները բացարձակ անհեռանկարային են, արդյունավետ չեն եւ ոչ այլ ինչ են, քան օդի տատանում»,- ասել է Լավրովը։