Հայաստան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ մայիսի 20-ին, աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետի հետ ՇՄ է մեկնել նաեւ Կազմակեևպված հանցավորության դեմ պայքարի վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության եւ քրեականի պետերը: Այս պահին ոստիկանության Մուշի բաժնում ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացնում:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ոստիկանապետը պաշտոնանկ էր արել թե Շիրակի մարզի ոստիկանապետին, թե տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին:




























