Սաուդյան Արաբիայի զինծառայողների եւ Եմենում «Անսար Ալլահ» շիական խմբավորման անդամների միջեւ այդ պետությունների սահմանին բախումներ են տեղի ունեցել, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն։
Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ստորաբաժանումների եւ Եմենի հուսիների զինված ջոկատների միջեւ բախումներ են տեղի ունեցել Նաջրանի շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զոհերի եւ միջադեպի այլ մանրամասների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում։





























