Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին հրաժարվել է խոշոր մեքենայության գործով ցուցմունք տալուց։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մայիսի 18-ին Պոլոնսկուն մեղադրանք էր առաջադրվել հատկապես խոշոր չափի մեքենայություն կազմակերպելու համար։

«Նա հրաժարվել է ցուցմունքից։ Մինչ այս պահը նրան չեն հարցաքննել, քանի որ նա իր մերժումը բացատրում է ակլիմատիզացիայով՝ նշելով, որ պատրաստ չէ ցուցմունք տալ»,- գրում է գործակալությունը։