Բուրունդիում մայիսի 20-ին վերսկսվել են գործող նախագահի՝  3-րդ անգամ առաջադրվելու դեմ բողոքող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումները, որի հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Ինչպես գործակալությանը հայտնել են ականատեսները, զինվորականին սպանել են ոստիկանության աշխատակիցները։ «Զինվորի վրա կրակ է արձակել ոստիկանության սպան, նա կրակել է սրտին»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բուրունդիում ռազմական հեղաշրջման առաջնորդ գերենալ մայոր Գոդֆրուա Նիյոմբարեն մայիսի 13-ին պետության ղեկավարի բացակայության ժամանակ հայտարարել էր նրան իշխանազրկելու եւ անցումային կառավարություն ձեւավորելու մասին։ Նախագահի խորհրդականը զինվորականների հայտարարությունը կատակ էր անվանել։ Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի աշխատակազմը հայտարարել էր, որ երկրում պետական հեղափոխության փորձը տապալվել է։