Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի զարմիկ Իբրահիմ Սաբավին զոհվել է Իրաքի հյուսիսային Բայջի քաղաքում, որտեղ շարունակվում են մարտերը։ Այս մասին հայտնում են իրաքյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Իսլամական պետություն» խմբավորմանը։

Սաբավին Սադամ Հուսեյնի եղբայր՝ Հասան Սաբավիի ավագ որդին էր եւ միացել «Իսլամական պետություն» շարժմանը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Շիա աշխարհազորայինները Սաբավիին մեղադրում էին Թիքրիթի ռազմաբազայի վրա հարձակում կազմակերպելու մեջ։ Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ տարվա հունիսին, երբ ԻՊ գրոհայինները սպանել էին ամառային ուսումնարանի 1600 կադետի։